Ամերիկացի արտադրողներն օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները Եվրոպա գազ մատակարարելու համար
Լուրեր |
Բնական գազի ամերիկյան արտադրողներն արդեն օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները Եվրոպա գազ մատակարարելու համար և աշխատում են ընդլայնել դրանք՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով էներգետիկ ճգնաժամում իրենց գործընկերներին աջակցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Արդյունաբերական ասոցիացիայի ներկայացուցիչ Դաֆնե Մագնուսոնի խոսքով, այս ձմռանն օգտագործվել են արտահանման բոլոր հնարավորությունները, և լրացուցիչ ծավալներ են ավելացվում էներգետիկայի նախարարության կողմից հաստատված լիցենզիաների միջոցով։ Ամերիկյան բնական գազի մատակարարների ասոցիացիայի անդամները հույս ունեն շուտով իշխանություններից լրացուցիչ արտադրական լիցենզիաներ ստանալ, հավելել է Մագնուսոնը:
Հունվարին Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Կատարի հետ՝ Ուկրաինայում հակամարտության դեպքում Եվրամիություն գազ մատակարարելու համար: Այնուամենայնիվ, ըստ Bloomberg-ի փորձագետների, էմիրության արտադրական հզորությունն արդեն ամբողջությամբ բեռնված է. նրա բեռների մեծ մասն ուղարկվում է Ասիա երկարաժամկետ պայմանագրերով:
Մարտի 24-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև նոր գործընկերության մասին՝ կապված ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի լրացուցիչ մատակարարումների հետ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․