Հնդկաստանը կստիպի Apple-ին փոխել iPhone-ի դիզայնը
Լուրեր |
Մոտ ապագայում Հնդկաստանը կարող է հետևել Եվրամիությանը ՝ պարտավորեցնելով Apple-ին անցնել իր սարքերի USB-C պորտերին ՝ երկրում գործունեությունը շարունակելու համար: հայտնում է MacRumors-ը։ Սպառողների հարցերի, սննդամթերքի և հանրային բաշխման նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրում արդեն տեղի է ունեցել այս հարցով առաջին հանդիպումը, որին մասնակցել են մասնավոր ընկերությունների և երկրի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Արդյունքում «լայն կոնսենսուս» է ձեռք բերվել էլեկտրոնային սարքերում USB-C միակցիչի վերաբերյալ։ Առաջին անգամ Հնդկաստանում լիցքավորիչների ստանդարտացման անհրաժեշտությունը քննարկվել է դեռ այս տարվա օգոստոսին։ Աշնանային հանդիպումը կարող է ազդանշան տալ, որ երկրի իշխանությունները հետաքրքրված են այս նախաձեռնությամբ և մտադիր են խթանել այն, նշում է MacRumors-ը։
2022 թվականին Եվրամիությունը պաշտոնապես հաստատեց մի օրինագիծ, որը նախատեսում է USB-C միակցիչ ներմուծել բոլոր էլեկտրոնային սարքերում, որոնք վաճառվում են ասոցիացիայի անդամ երկրներում: Սա նշանակում է, որ Apple-ը մինչև 2024 թվականի աշուն ստիպված կլինի հրաժարվել iPhone սմարթֆոնների սեփական Lightning պորտից և այն փոխարինել USB-C-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․