Google-ը նախազգուշացնում է չօգտագործվող էլփոստերը ջնջելու մասին
Լուրեր |
Google-ը սկսել է նամակներ ուղարկել Gmail փոստային ծառայության օգտատերերին՝ նախազգուշացնելով, որ առաջիկայում ջնջվելու են այն օգտահաշիվները, որոնք ակտիվ չեն եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Նոր կանոնը ուժի մեջ է մտնում 2023-ի դեկտեմբերի 1-ից,- գրում է News.am Tech-ը:
Նախազգուշական հաղորդագրությունները ստացվում են [email protected] հասցեից: Նամակներում Google-ը հակիրճ բացատրում է նոր կանոնի ներդրման պատճառները։
NEWS.am Tech-ի խմբագրության ստացած նմանատիպ նամակում հաղորդվում է, որ այսուհետ Google օգտահաշվի համար ոչ ակտիվ շրջանի թույլատրելի ժամկետը կկազմի երկու տարի, իսկ 2023-ի դեկտեմբերից ոչ ակտիվ օգտահաշիվները կջնջվեն՝ իրենց ողջ բովանդակությամբ։
Google-ը նաև պարզաբանում է, որ այս կանոնը կտարածվի միայն այն օգտահաշիվների վրա, որոնք չեն օգտագործվել Google-ի ծառայություններ մուտք գործելու համար կամ դրանցում երկու տարի որևէ ակտիվություն չի գրանցվել։
Google-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախքան օգտահաշիվը ջնջելը նման օգտահաշվիներ ունեցողներին մի քանի նախազգուշական նամակներ կուղարկվեն ինչպես նրանց հիմնական, այնպես էլ պահեստային էլփոստի հասցեներին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․