Ի ՞նչ է սպասվում օգոստոսի 15-ին
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 15.08.23-ին
⚡️«Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգներ Վիգեն Հակոբյանը և Արմեն Բադալյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը՝ 12–ին, «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգներ Վիգեն Հակոբյանը և Արմեն Բադալյանը: Թեման՝ Երևանի ավագանու ընտրություն, սպասվող հնարավոր համայնապատկեր: Հասցե՝ Կորյունի 19, 3-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք):
⚡️Կառուցապատողի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող որոշման ազդեցության գնահատումը
Օգոստոսի 15-ին` ժամը 11-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (Խորենացու փող., 15 շենք) կազմակերպում է հանրային քննարկում «Կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող Երևան քաղաքի ավագանու 27.06.2023 թ. որոշման ազդեցության գնահատումը» թեմայով:
⚡️Համատեղ ակցիա՝ դոնորական արյուն հավաքելու նպատակով
«ՎԻՎԱ – Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամը սկսում է միջոցառումների շարք՝ «Արյան գիտակցված նվիրատվություն» ծրագիրը Հայաստանում։ Առաջին միջոցառումը Արյան բանկի հետ ակցիա է՝ դոնորական արյուն հավաքելու նպատակով։ Գտնվելու վայրը՝ Common Ground (Բաղրամյան, 6) Սկիզբը՝ ժամը 10–ին։
⚡️Դատական գործի քննություն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ին, վարչական դատարանի Երևանի նստավայրում (Նժդեհի 23) տեղի կունենա «Ազատազէն» ՌՀԿ հայցադիմումի հիման վրա հարուցված դատական գործի քննությունն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։
⚡️Առնո Բաբաջանյանի սիրված ստեղծագործությունները՝ բաց երկնքի տակ
Օգոստոսի 15-ին՝ ժամը 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում Առնո Բաբաջանյանի սիրված ստեղծագործությունները բաց երկնքի տակ՝ մեկ գավաթ գինով:
⚡️ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդես
Օգոստոսի 15-ին՝ ժամը 16–ին, Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում կբացվի ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդեսը:
⚡️Հրատարակչական բիզնեսի դժվարություններն ու առանձնահատկությունները
Օգոստոսի 15-ին՝ ժամը 20-ին, երկու հրատարակիչ կհանդիպեն Common Grounde-ում՝ ռուսական կողմից՝ Կարինա Երիցյան («Սլովո», Մոսկվա) և հայկական կողմից՝ Ռուբեն Իշխանյան («Օրակուլ», Երևան): Նրանք կխոսեն հրահրատարակչության, հրատարակչական բիզնեսի դժվարությունների ու առանձնահատկությունների մասին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․