Կենտրոնական բանկը նախաձեռնում է փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում
Լուրեր |
Կենտրոնական բանկը նախաձեռնում է փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում, որոնց հիմնական նպատակը ոլորտի զարգացմանը զուգընթաց առաջացող հնարավոր ռիսկերին համարժեք կարգավորման մեխանիզմների ներդրումն է: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ օրենսդրական փոփոխությունները նաև ներմուծում են բորսայում շրջանառվող ֆոնդերը կարգավորող դրույթներ, որոնց բացակայությունը նախկինում խոչընդոտում էր տվյալ ֆոնդերի ստեղծմանը և զարգացմանը:
Փոփոխությունների առանցքային դրույթներն են.
· ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման գործունեության համար անհրաժեշտ կլինի ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը,
· կհստակեցվեն բոլոր այն դրույթները, որոնք կտարածվեն նաև ոչ հրապարակային ֆոնդերի վրա, այդ թվում՝ ֆոնդի ստեղծման և կանոնների գրանցման կարգի, ֆոնդի կանոնադրության (կանոնների) բովանդակության, ֆոնդի լուծարման ընթացակարգի դրույթները,
· Կենտրոնական բանկին կտրվի իրավասություն՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով գործունեության պահանջներ սահմանել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ:
Փոփոխությունների նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․