Բլոգերը ChatGPT-ի հիման վրա ստեղծել է իր կլոնը եւ գումար վաստակում ժամադրություններից
Լուրեր |
Ամերիկացի բլոգեր Քերին Մարջորին ChatGPT-ի հիման վրա ստեղծել է իր վիրտուալ պատճենը։ Բոտի շնորհիվ նա կարող է ավելի շատ շփվել Snapchat-ի իր 1,8 միլիոն հետեւորդի հետ եւ գումար աշխատել դրանից,- գրում է itel.am-ը։
Նա տղամարդկանց վարձով է տալիս CarynAI կոչվող թվային տարբերակը: Ժամադրության ժամանակ թույլատրվում է էրոտիկ քննարկումներ, ինչպես նաեւ դերային խաղեր։ Շփման մեկ րոպեն արժե 1 դոլար։ Ծառայությունը շատ հաճախորդ ունի. 23-ամյա բլոգերի թվային տարբերակի հետ շփման համար 5000 երկրպագուից բաղկացած 26-ժամյա սպասման ցուցակ է գոյացել։
CarynAI-ի հետ զրույցները խիստ անձնական եւ գաղտնի են:
Բլոգերը պնդում է, որ թվային պատճենը կրկնօրինակում է իր «եզակի ձայնը, հմայիչ անհատականությունը եւ տարբերվող վարքը»՝ ստիպելով օգտատերերին զգալ, որ իրենք խոսում են իրական մոդելի հետ:
Աղջիկը նշել է, որ իր վիրտուալ տարբերակը ստեղծել է հիմնականում բաժանորդների միայնակության խնդիրը լուծելու համար։ Նա նաեւ ցանկանում է «հոգեպես աջակցել երկրպագուներին»:
CarynAI-ի ստեղծման վրա ծախսվել է ավելի քան 2000 ժամ: Չի բացահայտվում, սակայն, թե ով է զբաղվել դրանով եւ ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել։ Հայտնի է միայն, որ այն հիմնված է ChatGPT-ի վրա։
Թվային կլոնն ընդամենը մեկ շաբաթում անցկացրել է արդեն 70 000 դոլարի քննարկում։ Բլոգերն ակնկալում է, որ ապագայում CarynAI-ը կվաստակի ամսական 5 մլն դոլար։
https://www.youtube.com/watch?v=H6PEFDM6CtI&t=3s
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․