Տնտեսագիտական համալսարանում կկայանա Աշխատանքի տոնավաճառ
Լուրեր |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-14:00-ն, կանցկացվի Աշխատանքի տոնավաճառ:
«Աշխատանքի տոնավաճառի մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ․ պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ եւ այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երեւանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն Երեւան սիթի սենթր, Տելեկոմ Արմենիա եւ այլ խոշոր կազմակերպություններ»,- ասված է համալսարանի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ եւ հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլեւ բոլոր աշխատանք փնտրողների համար է։
Մայիսի 5-ին, ժամը 14:30-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա նաեւ «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները եւ կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․