Meta* VR-ի թոփ մենեջեր Ջոն Քարմակը հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին․ The New York Times
Լուրեր |
Meta-ի թոփ մենեջերը, id Software-ի համահիմնադիր և լեգենդար Doom խաղի մշակողներից մեկը ՝ Ջոն Քարմակը հայտարարել է, որ լքել է Մարկ Ցուկերբերգի ընկերությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նշվում է, որ Քարմակն ակտիվորեն զարգացրել է վիրտուալ իրականության ուղղությունը, իսկ ավելի ուշ աջակցել է Ցուկերբերգի ՝ մետավերս ստեղծելու նախաձեռնություններին։ Այնուամենայնիվ, մշակողը նշեց, որ կորպորացիան բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիայի զարգացմանը։
Նրա խոսքով, պատկերավոր ասած, Meta պրոցեսորն աշխատում է իր առավելագույն հզորության միայն 5%-ով։ «Մենք ունենք անհավատալի քանակությամբ մարդիկ և ռեսուրսներ, բայց մենք անընդհատ սաբոտաժի ենք ենթարկում ինքներս մեզ և վատնում մեր ջանքերը»,- գրել է նա։ Քարմակը նաև նշել է, որ իր աշխատանքը մշտական պայքար էր Մետա-ի ընդհանուր ուղղության վրա ազդելու համար: «Ես հոգնել եմ այս պայքարից: Եվ ես ակնհայտորեն այնքան համոզիչ չեմ, որ փոխեմ ընկերության ուղղությունը»,- ավելացրել է մշակողը։
Քարմակը նախկինում նաև քննադատել է Մետայի գործողությունները VR տարածքում: Նա խոսեց «գերէժան և գերթեթև» Meta VR ականջակալ մշակելու թույլտվություն ստանալու մասին, որը «կարժենա 250 դոլար և կշռեր 250 գրամ»: Սակայն, ինչպես եզրափակել է նախկին թոփ մենեջերը, որոշվել է վերջնական տեսքի բերել և թողարկել Quest Pro ականջակալը $1,5 հազարով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․