Գերմանիան փնտրում է առանց ռուսական գազի ձմեռն անցկացնելու ուղիներ․ Handelsblatt
Լուրեր |
Գերմանիան ձմռանը կարող է հրաժարվել ռուսական գազից ՝ պայմանով, որ խնայի 210 տերավատ/ժ էլեկտրաէներգիա,- գրում է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն անցկացրել են գերմանացի տնտեսագետ Ռյուդիգեր Բախմանը Ամերիկյան Նոտր Դամի համալսարանից, ինչպես նաև Մյունխենի IFO ինստիտուտի և Բոննի համալսարանի ներկայացուցիչները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ Գերմանիան նպատակին հասնելու համար պետք է ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրի գազով աշխատող էլեկտրակայաններով, կրճատի սպառումը կենցաղային և արդյունաբերական մակարդակներում,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գիտնականներն արդեն նմանատիպ հետազոտություն են անցկացրել մարտին, ընդհանուր առմամբ եզրակացությունները նման էին։ Տնտեսագետները միայն կարծում էին, որ պետք է ավելի շատ տերավատ ժամեր խնայել:
Գերմանիան ներկայումս պատրաստվում է խնայել էներգակիրները ՝ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման ֆոնին: Տարբեր քաղաքներ առաջարկում են իրենց գաղափարները ՝ ինչ-որ տեղ հրաժարվում են ջուր տաքացնել հանրային լողավազաններում, մի տեղ որոշել են չընդգծել տեսարժան վայրերը, ինչ-որ տեղ անջատում են շատրվանները: Օրինակ ՝ Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը առաջարկել է կեսգիշերից հետո անջատել Բրանդենբուրգի դարպասի լուսավորությունը ՝ էլեկտրաէներգիան խնայելու համար։ Բացի այդ, նախաձեռնություն է արվել ռուսական գազը փոխարինել բանանից ստացվող վառելիքով։
Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ Գերմանիայի նախարարությունները նույնպես քննարկում են էներգիայի սպառման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, մի շարք նախարարություններ որոշել են ամռանը օդափոխվող սենյակները սառեցնել միայն մինչև 26 աստիճան, բացառություններ կարվեն միայն սերվերային սենյակների համար, որտեղ ջերմաստիճանը պետք է ավելի ցածր լինի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․