Սաուդյան Արաբիան դառնում է Aston Martin-ի խոշորագույն բաժնետերերից մեկը
Լուրեր |
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը 78 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող Aston Martin ընկերության բաժնետոմսերի 16,7%-ը: Բացի այդ, PIF-ը կմասնակցի Aston Martin-ի 575 մլն ֆունտ ստերլինգ կապիտալի ավելացմանը ՝ այլ բաժնետերերի հետ միասին, ինչպիսիք են Lawrence Stroll-ի Yew Tree-ն և Mercedes-ը:
Aston Martin-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր բաժնետիրոջ ավելացումը կնվազեցնի Yew Tree-ի մասնաբաժինը 22,0%-ից մինչև 18,3%, իսկ Mercedes-Benz AG-ն 11,7%-ից մինչև 9,7%:
Հավաքագրված ներդրումների մեծ մասն ուղղվելու է Aston Martin-ի պարտքերի վճարմանը,- գրում է Financial Times-ը։
Սթրոլն ասել է, որ ընկերությունը բիզնես պլանը շարունակելու խնդիր չունի, սակայն գումարն անհրաժեշտ է «այդ անիծյալ պարտքից ազատվելու համար»:
Aston Martin-ն այլընտրանքային առաջարկ ուներ ՝ հավաքել 1,3 միլիարդ ֆունտ ստերլինգ չինական Geely-ի և իտալական Investindustrial ներդրումային խմբից (այն 2012-2020 թվականներին եղել է Aston Martin-ի բաժնետեր):
Ընկերությունն առաջարկը ներկայացրել է որպես «Atlas [Geely և Investindustrial] կոնսորցիումի կողմից վերահսկիչ և ապագայում բաժնետոմսերի մեծամասնություն ձեռք բերելու փորձ ՝ առանց որևէ հավելավճարի ներկայիս բաժնետերերի համար»: Այդ իսկ պատճառով էլ նրան մերժել են։
PIF գործարքի մասին հայտարարությունից հետո Aston Martin-ի բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային բորսայում թանկացել են ավելի քան 20%-ով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․