7 մարզերի բնակիչներ փոխհատուցում կստանան կարկուտից կրած վնասների համար
Լուրեր |
Ներկայացվող նախագծով նախատեսված է փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում կարկտահարության հասցրած վնասը կազմել է 40–100 %:
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում հաստատեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։
Ներկայացվող նախագծով նախատեսված է փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում կարկտահարության հասցրած վնասը կազմել է 40–100 %:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, որպեսզի հաջորդ գյուղատնտեսական տարում կարողանան իրականացնել գյուղատնտեսկան գործունեություն։
Որոշմամբ ասվում է, որ այն ֆերմերները որոնք 2024-25թթ. ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան սերմերի ծախսերի գծով, չեն կարող փոխհատուցում ստանալ։
Պապոյանը տեղեկացրեց, որ եթե այգին վնասվել է 100 %-ով, ապա ծիրանի դեպքում փոխհատուցումը կկազմի 302 հազար դրամ, կարտոֆիլի դեպքում՝ 446 հազ դր, բանջարաբոստանային կուլտուրոնաերը՝ 137 հազ դրամ, աշնանացան ցորենը՝ 55 հազ դրամ։
«Աջակցություն ստանալու համար շահառուները մինչև 2025 թվականի հոկտեմեբրի 31-ը, դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ։ վերջիններս էլ 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերը և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը»,–ասաց նախարարը։
Կառավարության նիստը նախագահող փոխվարչապետ Տիգրան Խաչատյանը պարզաբանեց, որ գյուղացիական տնտեսությունները վերջին երկու տարիներին զրկված են եղել բերքի ապահովագրումից, քանի որ ընկերությունները դրանք ռիսկային են համարել և չեն ապահովագրել։ Ըստ խաչատրյանի, պետք է գտնել ապահովագրման նոր մեխանիզմ, որը նախատեսում են գործարկել 2026 թվականից։
ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտնեց, թե թուրքական ընկերության հետ են խոսել, որպեսզի հասկանան, թե ապահովագրման ինչ գործող համակարգ ներդնեն։
Նշենք, որ այս մարզերում ընդհանուր վնասված ցանքատարածությունների և այգետարածքների մակերեսը կազմում է 12987,62 հա, որոնց փոխհատուցման ենթակա նախնական ընդհանուր գումարը կկազմի 1,580,585,649․65 դրամ, որից՝
1. Արարատում՝ 975․50 հա և 109,784,500․00 դրամ գումար,
2. Արագածոտնում՝ 410․00 հա և 27,638,100․00 դրամ գումար,
3. Արմավիրում՝ 4738․30 հա և 702,203,243․00 դրամ գումար,
4. Լոռիում՝ 4385․39 հա և 646,707,864․67 դրամ գումար,
5. Շիրակում՝ 1598․73 հա և 59,578,470․98 դրամ գումար,
6. Գեղարքունիքում՝ 805․70 հա և 28,779,261․00 դրամ գումար,
7. Սյունիքում՝ 74․00 հա և 5,894,210․00 դրամ գումար։
2025 թվականներին կարկտահարության հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում ընդհանուր վնասված ցանքատարածությունների և այգետարածքների մակերեսը կազմում է 11809,76 հա որոնց փոխհատուցման ենթակա նախնական ընդհանուր գումարը կկազմի 870,101,321.04 դրամ, որից՝
1. Արարատում՝ 2070.77 հա և 190,322,047.64 դրամ գումար,
2. Արագածոտնում՝ 2252.84 հա և 198,419,076.18 դրամ գումար,
3. Արմավիրում՝ 2038.08 հա և 232,100,938.30 դրամ գումար,
4. Լոռիում 1380.21 հա և 75,542,936.00 դրամ գումար,
5. Շիրակում՝ 3672.54 հա և 124,481,765.52 դրամ գումար,
6. Գեղարքունիքում՝ 20.00 հա և 878,612.00 դրամ գումար,
7. Տավուշում՝ 375.32 հա և 48,355,945.40 դրամ գումար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․