Սերբիայի նախագահն աշխարհի համար խնդիր է համարել գազի դիմաց վճարումները ռուբլիով
Լուրեր |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գազի դիմաց վճարումները ռուբլու վերածելու Ռուսաստանի որոշումը խնդիր է համարել աշխարհի համար․ ասված է նրա RTV Pink-ին տված հարցազրույցում։
Մեկ այլ մեծ խնդիր Սերբիայի ղեկավարը անվանել է Եվրոպայում նավթի և գազի գների բարձրացումը։
«Ոմանք կարծում են, որ աշխարհաքաղաքական խաղում փայլուն է յուանի հետ նավթադոլարին հակադարձելը: Գերմանացիներն արդեն ասել են, որ դա է պայմանագրի խզման պատճառը։ Ես վստահ չեմ այս հարցում, այս ամենը մեզ բերում է նոր ու նոր խնդիրներ»,- իր կարծիքն է հայտնել Վուչիչը։
Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ հարևան Հունգարիան, որը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկում, չի կարողանա գազի դիմաց վճարել ռուբլով։ Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի շատ փոքր երկրներ, որոնք չունեն սեփական գազ ու նավթ, ամբողջովին կախված են ներմուծումից, և նրանց մեծ մասի համար Մոսկվայի որոշումը «անտանելի կլինի»։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բնական գազի և այլ արտահանումների վաճառքը եվրոպական երկրներ և ԱՄՆ շուտով կլինի ռուբլիով։ Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել այն ծավալներով ու գներով, որոնք ամրագրված են նախկինում կնքված պայմանագրերում։Իր հրամանը կատարելու համար Պուտինը դիմել է Ռուսաստանի բանկին և կառավարությանը՝ խնդրելով մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ ռուբլով ֆինանսական գործարքների կարգը։ Պուտինը նաև հանձնարարել է «Գազպրոմին» տալ հրահանգ՝ գազի մատակարարման բոլոր պայմանագրերը ռուբլով արագ փոխանցելու վերաբերյալ,-նշում է Gazeta.ru-ն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․