Ռոբոտ-խոհարարը տեսանյութերով սովորել է ուտելիք պատրաստել
Լուրեր |
Քեմբրիջի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ռոբոտին սովորեցնել խոհարարական տեսանյութեր դիտել, սովորել դրանցից, իսկ հետո կրկնել ուտեստները,- գրում է how2b.am-ը։
«Մենք ցանկանում էինք տեսնել՝ կարողանա՞նք սովորեցնել ռոբոտ-խոհարարին այնպես աստիճանաբար, ինչպես սովորում են մարդիկ՝ պարզելով բաղադրիչները և ճաշատեսակի մեջ դրանց համադրությունները»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Գրժեգոժ Սոչացկին:
Փորձարկելու համար գիտնականները 8 պարզ աղցանի բաղադրատոմսեր են մշակել և տեսագրել, թե ինչպես են դրանք պատրաստում: Այնուհետև նրանք վարժեցրել են ռոբոտին՝ օգտագործելով աշխարհում հասանելի նեյրոնային ցանց, որը ծրագրավորված է նույնականացնելու տարբեր առարկաներ, այդ թվում` աղցաններում օգտագործվող մրգերն ու բանջարեղենը:
Ռոբոտ-խոհարարը վերլուծել է տեսանյութի յուրաքանչյուր կադրը՝ օգտագործելով համակարգչային տեսողության տեխնիկաներ։ Նա կարողացել է բացահայտել ոչ միայն առանձին առարկաներ՝ դանակներն ու բաղադրիչները, այլև ցուցարարի գործողությունները։
Բաղադրատոմսերն ու տեսանյութերը վերածվել են վեկտորի, և, օգտագործելով մաթեմատիկական կորելացիաները, ռոբոտը ճանաչել է ցուցադրման և վեկտորի համընկնումները։ Արդյունքում նա կարողացել է որոշել, թե բաղադրատոմսերից որն է օգտագործվել ճաշատեսակների պատրաստման համար։Ընդհանուր առմամբ, ռոբոտ-խոհարարը դիտել է 16 տեսանյութ և կարողացել է բացահայտել ճիշտ բաղադրատոմսը 93% դեպքերում, սակայն սա դեռ միայն սկիզբն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․