Ինչպիսի՞ կարգով է շնորհվելու ՀՀ քաղաքացիություն
Լուրեր |
«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով, այն է՝ օրենքով նախատեսված պայմաններից զատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: Քաղաքացիության մասին օրենքը չի սահմանում բացառիկ ծառայությունների ցանկը։ Սակայն արդյո՞ք ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերումը 150.000 ԱՄՆ դոլարի չափով կարող է համարվել բացառիկ ծառայություն այն դեպքում, երբ կենտրոնում երկու-երեք սենյականոց բնակարանի շուկայական արժեքը 120-150.000 ԱՄՆ դոլար է։
Նախագծի հիմնավորման շրջանակներում հղում է արվում ռազմավարական այնպիսի նախագծերի, ինչպիսիք են՝ ՀՀ կառավարության ծրագիրը, մասնավորապես ծրագրի 1-ին կետը՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն և 1.4 ենթակետը՝ սփյուռքի հետ կապեր: Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2021-2026 թթ.-ների կառավարության ծրագրի մասին, ինչը ենթադրում է, որ ծրագիրը նախագծվել է հետպատերազմյան իրողությունների հաշվարկմամբ և/կամ դրանց ընդառաջ։ Հետևաբար, նախագծի վերլուծությունը, դրա նկատմամբ խիստ քննադատական վերաբերմունքը չի կարող շրջանցել և/կամ չասոցացվել կառավարության ծրագրում խաղաղության դարաշրջանի, ապաշրջափակման և դրանով պայմանավորված տնտեսական դիվանագիտության մասին դրույթների հետ։ Հետևաբար, հարց է առաջանում. արդյո՞ք մտահոգություն չի առաջացնում, թե ո՞ր երկրների քաղաքացիներ են հանդիտանում կամ ո՞ր երկրների հետ են առնչություններ ունեցել որոշմամբ նախատեսված պետական պարտատոմսերի, ներդրումային ֆոնդերում ներդրումների, անշարժ գույքի պոտենցիալ կամ ենթադրյալ գնորդները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․