Խոշորագույն նավթարդյունահանողները գոհ են նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար գնից․ Reuters
Լուրեր |
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, որոնք նավթի հիմնական արտադրողներն են ՕՊԵԿ+-ի երկրներից, արդար են համարում նավթի գինը ՝ 100 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն ՝ համաշխարհային տնտեսությունը կարողանում է գլուխ հանել նման մակարդակի գնանշումներից։
Գործակալությունը համարում էր, որ ՕՊԵԿ+-ի երկրներն առաջարկում են նավթի ընդհանուր շուկայի մոտ 40%-ը։ Ընդ որում, կազմակերպության երկրների ներկայացուցիչներն իրենք բացահայտ չեն հայտարարել նավթի գների հարմարավետ մակարդակի մասին։ Գործակալության զրուցակիցները հավելել են, որ նավթի շուկայում առկա ազդանշանները վկայում են այն մասին, որ դրա մասնակիցները բավականին գոհ են մեկ բարելի դիմաց 90-100 դոլար գնից։ Բացի այդ, նման գնանշումները գործնականում ոչ մի ազդեցություն չունեն համաշխարհային տնտեսության վրա։ Միաժամանակ, մեկ բարելի դիմաց 120-130 դոլար գինը ռիսկային կլինի։
Սեպտեմբերի 13-ին ՕՊԵԿ-ը պահպանել է 2022 և 2023 թվականներին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը համապատասխանաբար օրական 3,1 և 2,7 միլիոն բարել: 2022 և 2023 թվականներին նավթի պահանջարկի աճը պայմանավորված կլինի համաշխարհային տուրիստական շուկայի վերականգնմամբ և տրանսպորտային ակտիվության աճով: Միևնույն ժամանակ, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի երկրները կդառնան համաշխարհային ռեսուրսների նկատմամբ հետաքրքրության աճի հիմնական շարժիչ ուժերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․