Մինչև 2028-ը կարտադրվեն սմարթֆոններ՝ էկրանների քերծվածքների ինքնավերականգնման ֆունկցիայով
Լուրեր |
Առաջիկա հինգ տարում շուկայում կհայտնվեն այնպիսի սմարթֆոններ, որոնց էկրանները վնասվածքներ ստանալուց հետո կկարողանան ինքնուրույն վերականգնվել: Այս մասին գրում է CNBC-ն՝ հղում անելով CCS Insight-ի վերլուծաբաններին,- հայտնում է News.am Tech-ը:
Տեխնոլոգիական միտումների վերաբերյալ իրենց զեկույցում փորձագետներն ասում են, որ էկրանների նոր տեսակները կհամալրվեն նանո ծածկույթով, որը կկարողանա փակել քերծվածքները և այլ թերություններ, ինչպես թաղանթների դեպքում է լինում:
Նոր սերնդի սմարթֆոնների հաջողության համար առանցքային գործոնը կլինի սպառողների կողմից «ակնկալիքները ճիշտ սահմանելը»։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ նման էկրանները սովորական կդառնան 2028-ին։ Սակայն, ինչպես ասում են մասնագետները, պետք չէ ակնկալել, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ կոտրված էկրանն ինքնուրույն կվերականգնվի։ Այս մշակումը կարող է վերացնել միայն մակերեսային փոքրիկ քերծվածքները:
Ինչպես նշում է CNBC-ն, ինքնավերականգնվող էկրաններ ստեղծելու գաղափարն ինքնին նորություն չէ։ 2013-ին LG-ն ներկայացրել է G Flex սմարթֆոնը, որը հետևի պանելն ուներ ինքնավերականգնվող ծածկույթ։ Այնուամենայնիվ, ընկերությունն այդպես էլ չբացահայտեց մանրամասները, թե ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․