Ելքի վիզա այլևս չի պահանջվի
Լուրեր |
Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից արդեն օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա:
Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:
«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին: Այսինքն՝ սա ենթադրում է վավերականության նշում, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության ժամկետի հետ: Տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել»,-ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Նա նշեց, որ այժմ կա նույնականացման քարտերի ինստիտուտը, այլ գործիքակազմեր ևս, որոնք մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում: Եվ կլոր կնիքի նշանակությունն, ըստ էության, իմաստազրկվում է: Եվ չնայած դրան՝ այդ պահանջն անձնագրային ծառայություններում հանգեցնում է հերթերի, բարդացնում քաղաքացիների կյանքը: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերաբերելի բոլոր դրույթները: Քանի որ սա չի վերաբերում միայն ներպետական ընթացակարգին, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով որևէ խնդրի չբախվեն:
Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ին:
«Արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջին մարդիկ, որոնք պլանավորում էին երկրից դուրս գնալ, հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Ինձ մոտ այդ հարցը միշտ առաջացել է՝ ես անձնագիր ունեմ, այն ուժի մեջ է, սակայն վավերական չէ. տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրն ու ուղղում ենք: Հիմա ՀՀ քաղաքացիները 2024-ի հունվարի 1-ից այլևս կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենա»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․