Բիլլ Գեյթսը, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը և ՏՏ այլ հսկաների ղեկավարներ հանդիպել են Վաշինգոնտում
Լուրեր |
ԱՄՆ Սենատում տեխնոլոգիական հսկաների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել են արհեստական բանականության (ԱԲ) ռիսկերին, կարգավորումներին ու ապագային վերաբերող հարցեր, տեղեկացնում է CNN-ը։
Սա այս ձևաչափով նախատեսված ինը հանդիպումներից առաջինն է, որը կազմակերպել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության առաջնորդներ և ավելի քան 60 սենատոր: Հանդիպումների շարքը նպատակ ունի ձևավորել ընդհանուր համաձայնություն մի շարք հարցերի շուրջ, քանի որ Սենատը պատրաստվում է օրենքի նախագիծ մշակել արագ զարգացող ԱԲ արդյունաբերությունը կարգավորելու համար:
Դուրս գալով երեք ժամ տևած հանդիպումից՝ X-ի սեփականատեր Իլոն Մասկը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Կա ինչ-որ հավանականություն՝ զրոյից բարձր, որ արհեստական բանականությունը կսպանի մեզ բոլորիս: Կարծում եմ, որ այդ հավանականությունը ցածր է, բայց որոշ հավանականություն կա։ Արհեստական բանականությունը սխալ օգտագործելու հետևանքները ծանր կլինեն»,- մանրամասն՝ այստեղ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․