3 լավագույն սմարթֆոններ, որոնք հնարավոր է գնել 100 դոլարով
Լուրեր |
Սմարթֆոնների շուկան այսօր պարզապես հսկայական է, և նույնիսկ ոչ մեծ գումարով կարելի է լավ և հուսալի հեռախոս գնել:
News.am Tech-ը ներկայացնում է մի քանի լավ սմարթֆոններ, որոնք կարելի է գնել մոտ 100 դոլարով:
Redmi 12C
Redmi 12C-ն՝ 3 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, այսօր շուկայում առկա ամենաբյուջետային, բայց բավականին հուսալի սմարթֆոններից է: Այն ունի MediaTek Helio G85 չիպսեթ, 6,71 դյույմանոց HD+ IPS էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ խորության սենսորով և 5 ՄՊ սելֆի տեսախցիկ։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, ունի 10 Վտ լիցքավորման աջակցություն և սնուցվում է Micro-USB միակցիչով: Սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված է նաև մատնահետքի սկաներ և NFC մոդուլ: Redmi 12C-ի բազային տարբերակը կարելի է գնել մոտ 96 դոլարով:Infinix Hot 30i
Infinix Hot 30i-ն կարելի է գնել մոտ 98 դոլարով, ընդորում՝ 4/128 ԳԲ մոդիֆիկացիայով: Սարքը հագեցած է 6,56 դյույմանոց HD+ IPS էկրանով՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ և Unisoc Tiger T606 չիպով։ Տեսախցիկն ունի 13 ՄՊ հիմնական սենսոր և 8 ՄՊ սելֆիի մոդուլ։ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը լիցքավորվում է USB-C պորտի միջոցով։ Անհպում վճարումների համար կա նաև NFC:Realme С33
Realme C33-ի 4/64 ԳԲ մոդիֆիկացիայի համար հարկ կլինի վճարել մի փոքր ավելի, քան առաջին երկու սարքերի համար՝ մոտ 110 դոլար: Սմարթֆոնը հագեցած է Unisoc Tiger T612 չիպով, 6,5 դյույմանոց HD + IPS էկրանով և 50 ՄՊ տեսախցիկով, որը նաև ունի խորության սենսոր։ Առկա է նաև մատնահետքի սկաներ, NFC մոդուլ և 5000 մԱ/ժ մարտկոց՝ 10 Վտ հզորությամբ լիցքավորիչով՝ Micro-USB միակցիչով։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․