ԱՄՆ-ն անհիմն է համարում Չինաստանում ամերիկյան Micron ընկերության արտադրանքի արգելքը․ Reuters
Լուրեր |
ԱՄՆ իշխանությունները անհիմն են համարում ՉԺՀ-ի Կիբեռտարածության պետական գրասենյակի կողմից կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորների վրա ամերիկյան չիպեր արտադրող Micron Technology-ի արտադրանք գնելու արգելքը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առևտրի նախարարության ներկայացուցչին,-գրում է B24.am-ը։
«Մենք կտրականապես դեմ ենք այն սահմանափակումներին, որոնք հիմք չունեն», – ասել է նա՝ մեկնաբանելով Պեկինի արգելքն այն բանից հետո, երբ աուդիտը պարզեց, որ ընկերության արտադրանքը վտանգ է ներկայացնում Չինաստանի կիբեռանվտանգության համար:
«Այս գործողությունը, ինչպես նաև ամերիկյան այլ ընկերությունների վրա կատարված վերջին արշավանքներն ու հարձակումները, հակասում են Չինաստանի պնդումներին, որ նա բացում է իր շուկաները և հավատարիմ է թափանցիկ կարգավորող շրջանակին», – ավելացրել է ամերիկացի պաշտոնյան: Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է համագործակցել դաշնակիցների հետ՝ վերացնելու «Չինաստանի գործողությունների պատճառով չիպերի շուկայում առկա խափանումները»։
Micron-ը միկրոպրոցեսորների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Հիշեցնենք՝ մարտի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնավոր ստուգումներ են իրականացնում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․