«Գազպրոմը» հերքել է «Հյուսիսային հոսք» գազատարի մասին Կանադայի հայտարարությունները
Լուրեր |
«Գազպրոմը» հայտնել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի համար անհրաժեշտ տուրբիններից և ոչ մեկը Կանադայում վերանորոգման փուլում չի գտնվում:
«Ներկայումս Portovaya CS տուրբիններից և ոչ մեկը չի վերանորոգվում Կանադայում», - ասվում է «Գազպրոմի» Telegram ալիքում:
Ընկերությունն այսպիսով հերքել է կանադական կողմի այն խոսքերը, թե երկրի կառավարությունը որոշել է գազատարի համար հինգ գազատուրբիններ փոխանցել Գերմանիա, որոնք այժմ գտնվում են Մոնրեալում։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին պարզաբանել է, որ Գերմանիան խնդրել է նման որոշում կայացնել։Տեխնիկայի հետ կապված իրավիճակը քննարկվում էր հունիսի կեսերից։ Հետո «Գազպրոմը» հայտարարեց, որ վերանորոգումից չի կարող ստանալ անհրաժեշտ տուրբինը, և ստիպված եղավ նվազեցնել մղման ծավալը։ Ավելի ուշ տուրբինը Կանադայից ուղարկվեց Եվրոպա, սակայն «Գազպրոմը» հրաժարվեց ստանալ այն ՝ պատճառաբանելով պատժամիջոցների սահմանափակումները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Գազպրոմը» հայտարարեց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․