5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Լուրեր |
5․312․038 ՀՀ դրամ․ սա «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա ցուցանիշն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրին։
Հիշեցնենք, որ անտառապատման գաղափարը Հայաստանի պետական
սիմֆոնիկ նվագախմբինն է, որն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական
համերգաշրջանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել 20 000 ծառ, որից 6250-ը՝ «Մի
դրամի ուժի» շնորհիվ։
Ծրագրի նոյեմբեր ամսվա շահառուն «Կանայք կլիմայում և էներգետիկայում»
(WiCE) ՀԿ-ն է, որը «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչն
է։ Հեքըթոնի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների
մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային
խնդիրների հաղթահարմանը։
««Մի դրամի ուժը» հաճախ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք
փոխում են ապագան։ Այս ծրագիրը հենց այդ շարքում է, քանի որ հեքըթոնի արդյունքում կստանանք
բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ մասնավորապես, թե ինչպես կարելի է տեխնոլոգիական առաջընթացը
ծառայեցնել կենսաբազմազանության պահպանության գործին։ Հավատում ենք, որ այս հեքըթոնը
կնպաստի նոր գաղափարների և լուծումների ծննդին՝ դեպի կայուն ու բնության հետ ներդաշնակ
զարգացում», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության
ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Նշենք, որ հեքըթոնից առաջ մասնակիցները մասնակցել են կրթական բաղադրիչին՝ ուսումնասիրելով արհեստական բանականության գործիքակազմը և կենսաբազմազանությանը վերաբերող հիմնախնդիրները։
Հեքըթոնի համակազմակերպիչ, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը նշեց․ «AI4Biodiversity հեքըթոնը մեզ հնարավորություն է տալիս համադրել տեխնոլոգիան ու բնությունը՝ ապացուցելով, որ Հայաստանի նման փոքր, բայց ստեղծագործ երկիրը կարող է լինել գլոբալ լուծումների աղբյուր։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժի» և այլ համախոհների հետ հնարավոր է դառնում նման նախաձեռնությունները կյանքի կոչել։ Այսօրվա միջոցառումը կարող է դառնալ մեկնարկային կետ ոչ միայն Հայաստանի փորձն այս ուղղությամբ ամրապնդելու, այլ նաև միջազգային գործընկերներին ներգրավելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար՝ 2026 թ․ COP17 համաժողովին ընդառաջ և ընթացքում»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․