5000 դոլար մուծել եմ, որ 0.3 տոկոսով վարկ տան, բայց խաբեցին. կիբերխարդախությունից տուժած քաղաքացի
Լուրեր |
Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։
Տուժած քաղաքացիներից մեկը՝ Ազնիվ Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես տուժել եմ օնլայն վարկ վերցնելու համար, 0,3%-ով վարկ էին առաջարկում, մուծումներ պետք է անեի, որ ինձ վարկ տրամադրեին։ Սկզբից ասացին՝ 150 դոլար մուծում պետք է անես, հետո 800 դոլար, հետո 1000, 1200։ Մի խոսքով 5000 դոլար ես մուծումներ արեցի, բայց այդ վարկը այդպես էլ ոչ տրամադրվեց, ոչ էլ տեղ հասավ։
Ես մտածեցի՝ վերցնեմ ցածր տոկոսով վարկը, իմ բարձր տոկոսներով վարկերը փակեմ։ Ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել, հավատալով խաբնվել ենք։ 5000 դոլար մուծումներ անելուց հետո, ոչ մի վարկ էլ չտրամադրեցին, խաբեցին ու կորան այդ մարդիկ, ֆեյսբուքից ջնջվեցին։ Հետո ինձանից ուզեցին տան փաստաթղթերը, որ նկարեմ, ուղարկեմ, չեկերն էինք նկարում, ուղարկում մուծումների։ Մեզ թղթեր էին ուղարկել, ասել էին՝ ստորագրեք, հետ ուղարկեք, սա պետական մուծումներ են, որ պետք է արվեն ձեզ ապահովագրելու համար։ Ես չեմ կասկածել, որովհետեւ վստահ ձեւով էին ասում։
Մի հատ աղջիկ կար Կիրովականից, ասաց՝ ես վերցրել եմ վարկ 20 հազար դոլար, տուն եմ առել։ Երևի իրանցից էր, որ մեզ խաբեց։ Հետո մենք ոստիկանություն էլ դիմեցինք, ԱԱԾ էլ դիմեցինք, ԱԱԾ–ն մեզ մի տարի տարավ–բերեց, ասացին՝ այդ հարցը կլուծվի, հետո էլ ասեցին՝ գնացեք, դիմեք ոստիկանություն, թող քրեական գործ հարուցեն։ Դիմեցինք, քրեական գործ հարուցեցին, մի տարի էլ այդտեղ տարան–բերեցին, հետո էլ ասեցին՝ չենք կարողանում գտնել։ Այդ կիրովականցի աղջկան ճարեցին, բերեցին, ասեց՝ չէ, ես չեմ արել տենց բան»,– պատմեց Ազնիվ Գրիգորյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․