IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career city fest-ին
Լուրեր |
Աշխատանք փնտրողների և գործատուների հանդիպման լավագույն վայրը ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան էքսպո կենտրոնն է, որտեղ առաջին անգամ անցկացվեց career city fest 2023-ը:
Նարնջագույն տրամադրությամբ ID բանկն իր տաղավարում հյուրընկալում է այցելուներին: Նրանք առաջարկում են ոչ միայն աշխատանք, կարիերայի հնարավորություն, ճկուն աշխատանքային պայմաններ, այլև ներկայանում են մի քանի անակնկալով:
«Մենք անցկացնում ենք վիկտորինա, մասնակիցները պատասխանում են հարցերին, որոնք վերաբերում են ֆինանսաբանկային համակարգի և անցողիկ շեմը հաղթահարած մարդիկ կմասնակցեն խաղարկությանը, հնարավորություն ունենալով շահել օդապարիկով թռիչք և բազում այլ անակնկալներ, որոնց փակակգծերն այժմ չենմ բացի»,-ասաց IDBank-ի ուսուցման ու զարգացման կենտրոնի ղեկավար Աննա Զարգարյան:
IDBank-ը երազանքներ է իրականացնում: Հենց այդ է խորհրդանշում օդապարիկներով տաղավարը: Այստեղ մտքերն ու երազանքներն ունեն թռիչքի հնարավորություն, որը բանկը տալիս է իր աշխատակիցներին, իսկ ուսանողերի համար գործում է idream ծրագիրը: Չորսժամյա կամ վեցժամյա աշխատանքային գրաֆիկ՝ Ձեզ հարմար ժամերին: Ծրագրի վեց փուլը հաջողությամբ է անցկացվել, յոթերորդը կմեկնարկի մայիսից:
«Ուսանողները գալիս են, երկու ամիս մասնակցում են տեսական ու գործնական դասընթացներին, ստանում են գիտելիքներ, բավականին հաջողված ծրագիր է, և մասնակիցները 80-90%-ը դառնում է մեր թիմակիցը»,- ասաց IDBank-ի ուսուցման ու զարգացման կենտրոնի ղեկավար Աննա Զարգարյան
Եթե ցանկանում եք իմանալ թե որն է իդեալական թեկնածուն HR-ի աչքերով, ինչ պետք է իմանա աշխատանք փնտրողը, ինչպես պետք է դիմի կառույցին, ապա բաց մի թողեք հնարավորությունը ապրիլի 29-ին լսելու բանկի ներկայացուցչին:
Որպես գործատու, IDBank-ը բազմաթիվ արտոնություններ է տալիս իր աշատակիցներին ու հանդիսանալով Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկը, մշտապես առաջարկում է շուկայի պահանջներին համապատասխանող և զարգացման մեծ հեռանկար ենթադրող աշխատատեղեր: Ի դեպ, IDBank-ը ֆեսթին ներկայացել է չորս հիմնական հաստիքով, սակայն այն մարդիկ, որոնք իրենց տեսնում են բանկում և ունեն նարնջագույն ու վառ պատկերացումներ, կարող են դիմել ու կերտել իրենց կարիերայի ապագան:
https://www.youtube.com/watch?v=dxqXNmWHOjM
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․