Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ–ը շահագործել ևս 10 տարի
Լուրեր |
Կառավարությունը մտադիր է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել 10 տարով` 2026թ–ից մինչև 2036թ.–ը: Փաստաթղթի համաձայն, ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումն ընդունելուց հետո կառավարությունը կմշակի նաև աշխատանքային ծրագիր` անհրաժեշտ ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների ու կոնկրետ գործողությունների ներկայացմամբ: ԱԷԿ տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության որոշման նախագիծը անհրաժեշտ, բայց փոքր–ինչ ուշացած է որակել: Հիշեցնենք` ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին:
Մինչև այդ` 2012թ. –ին կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին: Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` մոտ 189 մլն դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Ատոմակայանի տնօրենի խորհրդականը հայտնեց, որ ռուսական կողմը այս անգամ ևս առաջարկել է իր ֆինանսական ու մասնագիտական օգնությունը: Բայց Հայաստանը ռուսական կողմի առաջարկած արժեքի ու ժամանակացույցի հետ համաձայն չէ: Թե ինչ ֆինասներով է նախագիծը կյանքի կոչվելու դեռ հայտնի չէ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․