ԵՄ պարտքը երեք տարում կհասնի 900 միլիարդ եվրոյի. Financial Times
Լուրեր |
ԵՄ-ի պարտքը երեք տարում կհասնի 900 միլիարդ եվրոյի՝ կորոնավիրուսային համաճարակից հետո վերականգնման ծրագրերը ֆինանսավորելով և Ուկրաինային աջակցելով պայմանավորված։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը,- գրում է b24.am-ը:
Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ Բրյուսելը արագորեն դարձել է պարտքային շուկաներում «իսկական խաղացող», որի պարտքը ներկայումս կազմում է 450 միլիարդ եվրո՝ ինը անգամ ավելի, քան 2020-ին։
«Մինչև 2026 թվականի վերջ պարտքը կհասնի 900 միլիարդ եվրոյի: Այս ծավալի պարտքը պահանջում է վերաֆինանսավորում», – ասել է եվրոպացի պաշտոնյան Financial Times-ի հետ զրույցում։
Եվրոպական բլոկի սեփական պարտատոմսերի թողարկումը, ինչպես նշում է թերթը, սկսեց արագ աճել այն բանից հետո, երբ անդամ երկրները 2020-ին համաձայնություն ձեռք բերեցին NextGenerationEU ծրագրի ընդհանուր պարտքի շուրջ մինչև 2027-ը պարտավորություն ունենալու։ Եվրոպական տնտեսական վերականգնման և կայուն զարգացման համապարփակ ծրագիրը նպատակ ունի օգնել տնտեսություններին վերականգնվել համաճարակի հետևանքներից և աջակցել Եվրոպայի կանաչ և թվային անցմանը: Դրա իրականացման համար կպահանջվի մոտ 800 միլիարդ եվրո։
Պարտավորությունների համաձայն՝ Բրյուսելը 2028 թվականից պետք է սկսի NextGenerationEU-ի համար վարկերի մարումը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․