Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ
Լուրեր |
Ոչ մի երկիր, ոչ մեկը, Հայաստանի կողքին չէ այնքան, ինչքան մեր երկիրը, և դուք դա շատ լավ գիտեք։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ:
Նրա խոսքով՝ դիվանագիտական մակարդակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը, առանց բացառության, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ «Նաև, ինչպես ասացի, Ֆրանսիայի նախաձեռնությամբ է Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայվել։ Այս ամենը ճիշտ է նաև մարդասիրական մակարդակում: Տարեսկզբից մեր նախարարությունը ավելի քան 5 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ես որոշել եմ, հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, այս օգնությունը շատ ավելի մեծացնել՝ հավելյալ 7 միլիոն եվրոյով»։
Ֆրանսիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Ֆրանսիան նաև ամրապնդել է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. «Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա կլինի պաշտպանության հարցերով կցորդը։ Եվ հետո, մենք շուտով հյուպատոսական գրասենյակ կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանի մոտ։ Այնպես որ, սրանք շոշափելի ապացույցներ են, կարծում եմ, այն մասին, որ Ֆրանսիան վճռականորեն է կանգնած է Հայաստանի կողքին։ Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանից և իր մեղսակցությունն ունի Ադրբեջանի ռազմական գործողություններին, էլ ավելի անհրաժեշտ են դարձնում միջազգային դիվանագիտական գործողությունները: Ֆրանսիայի կողքին, հուսով եմ, որ կտեսնենք Եվրոպային, նա պետք է ի գիտություն ընդունի այս իրողությունը, գործի մեզ հետ՝ հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պահպանելու Ղարաբաղի հայերի ապրելու իրավունքը։ Ահա թե ինչ ենք անում»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․