Apple-ն այժմ աշխատում է Apple GPT-ի ստեղծման վրա. Bloomberg
Լուրեր |
Apple-ն այժմ աշխատում է Apple GPT արհեստական բանականությամբ նախագծերի վրա, որոնք կարող են մրցակցել OpenAI-ի ChatGPT-ի հետ: AI-ի վրա աշխատելը Apple-ի համար առաջնահերթություն է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում, քանի որ հավելվածներում աճել է չաթ-բոտի ծառայությունների և AI գործառույթների թիվը, հայտնել է Մարկ Գուրմանը՝ Bloomberg-ից։
Դեռ անցյալ տարի Apple-ը ստեղծել էր Ajax կոդային անունով իր սեփական նախագիծն այնպիսի խոշոր լեզվական մոդելներ մշակելու համար, ինչպիսիք են Open AI-ի ChatGPT-ն և Google-ի Bard-ը: Apple-ը նաև մշակել է իր սեփական չաթբոտը ներքին թեստավորման համար, որը որոշ ինժեներներ անվանում են Apple GPT՝ ChatGPT-ի նման:
Ajax հարթակը կառուցված է Google Jax մեքենայական ուսուցման հարթակի վրա, որն աշխատում է Google Cloud-ում: Հաղորդվում է, որ Apple-ը դիտարկել է OpenAI-ի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը և փորձել է OpenAI տեխնոլոգիան իր կորպորատիվ թիմերի համար, բայց, վերջնարդյունքում՝ չի արել դա:
Գուրմանը, սակայն, ընդգծել է, որ Apple-ը դեռևս չունի «հստակ ռազմավարություն» սպառողների համար նման ապրանք ստեղծելու համար։
Մարկ Գուրմանը Bloomberg-ի տեխնոլոգիական թղթակիցն է, ով Apple-ի ծրագրերի վերաբերյալ բավականին ճշգրիտ կանխատեսումներ անելու երկար պատմություն ունի։ Նա հատկապես հայտնի է տեղեկատվության վաղաժամ պարբերաբար արտահոսքի համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․