Գերմանիան հայտարարում է գազի և էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման մասին
Լուրեր |
Գերմանիայի էներգիայի և ջրամատակարարման ընկերությունների դաշնային ասոցիացիան (BDEW) նախազգուշացրել է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում երկրում գազի և էլեկտրաէներգիայի գների հետագա բարձրացման մասին։ Այս մասին հայտնում է DPA-ն ՝ հղում անելով BDEW-ի ղեկավար Քերսթին Անդրեային։
BDEW-ի ղեկավարը նշել է, որ 2022 թվականին փոքր և միջին ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինը 50 տոկոսով ավելի վճարել, քան նախորդ տարի։ Իսկ սովորական գազասպառողները կվճարեն երկու անգամ ավելի, քան 2021թ.: Նրա խոսքով, սակագները բարձրացել են չափազանց բարձր մեծածախ գների պատճառով։ Օրինակ, էլեկտրաէներգիայի մեծածախ գները քառապատկվել են, իսկ գազի գները գրեթե հնգապատկվել են 2021 թվականի սկզբից:
Նա հավելել է, որ եթե բարձր գները երկար պահպանվեն, ապա դրանք ավելի ու ավելի կարտացոլվեն սակագների վրա։ Բացի այդ, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո վատթարացել է երկրի էներգետիկ շուկայի վիճակը։ Տարեսկզբից սպառողների համար էլեկտրաէներգիայի միջին սակագինը 2021 թվականի միջինի համեմատ արդեն աճել է 15,5%-ով։
Մայիսի 5-ին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ Գերմանիայի քաղաքացիները պետք է պատրաստվեն շարունակական գների բարձրացմանը և բարեկեցության հետագա կորուստներին, չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կառավարությունը սկսել է աջակցության տարբեր ծրագրեր ՝ ուղղված իրացվելիության ապահովմանը և ընկերությունների դիրքերը պահպանելուն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․