Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում. B24.am
Լուրեր |
Կոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները: Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել մոտ մեկ տասնյակ դպրոցականներ,- այս մասին տեղեկացնում է B24.am-ը։
Վկայագրերը նրանց է հանձնել Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նա նշել է. «Դուք դինամիկ եք, ճկուն, ունեք ավելի մեծ հնարավորություններ մրցունակ կրթություն ստանալու, զարգանալու և լավ, պահանջված մասնագետ դառնալու համար: Կրթությունը ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքն է, այլև այն վերլուծելու, կիրառելու ունակությունը: Կրթվեք, ձգտեք ավելիին, ձեր գաղափարներով ու աշխատանքով փոխեք աշխարհը»:
Դպրոցականները ներկայացրել են իրենց տպավորությունները Բանկի և ծրագրի արդյունքների մասին. նշել են, որ Բանկի մասնագետների աջակցությամբ արդեն գործարկել և վարում են սոցիալական էջ, սկսել են աշխատել ծրագրավորման որոշ լեզուներով, հաղորդակցման տեքստեր կազմել, ինչպես նաև հնարավորություն են ստացել մասնակցելու հաճախորդների սպասարկմանը:
Հանդիպումն ավարտվել է բանկային համակարգի զարգացման վերաբերյալ դպրոցականների կարծիքների փոխանակմամբ:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․