Հայտնի է McDonald's-ի նոր անվանումը
Լուրեր |
Որոշվել է Ռուսաստանում McDonald's-ի նոր անվանումը. որպես նշան կօգտագործվի երկու լատինատառ ՝ Ms, մինչդեռ M-ն կարող է մնալ բրենդավորված,- գրում է «Известия»-ն ՝ վկայակոչելով ռեստորանային շուկայի աղբյուրին։
Հրապարակման զրուցակիցը մանրամասնել է, որ նախագծի մշակմանը մասնակցել է մայր ընկերությունը։ Աղբյուրը հավելում է, որ ռեստորանների ճաշացանկը կոնցեպտուալ առումով չի փոխվի. ուտեստների անվանումները կարող են հնարավորինս մոտ մնալ McDonald’s-ի դասական ճաշացուցակին։ Ըստ զրուցակցի, դատելով գործարքից ՝ ամերիկյան ընկերությունն ունի տարբերակ ՝ մի քանի տարի հետո հետ գնել իր ակտիվները։ Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ McDonald's-ը Ռուսաստանում իր բիզնեսը վաճառում է Ալեքսանդր Գովորին ՝ ցանցի ֆրանչայզերներից մեկին, ով կառավարում է Սիբիրում 25 ցանցային ռեստորաններ։ Ձեռնարկատերը ձեռք է բերում McDonald's-ի ողջ պորտֆելը և կզարգացնի ռեստորանները նոր ապրանքանիշի ներքո։
Հիշեցնենք, որ 850 արագ սննդի ռեստորաններից բաղկացած ցանցը ժամանակավորապես փակվել է մարտի սկզբին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով արևմտյան պատժամիջոցների ֆոնին: Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ McDonald's-ը որոշել է լքել ռուսական շուկան և սկսել է ռուսական բիզնեսի վաճառքի գործընթացը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․