iPhone 15 Pro մոդելների էկրանի շրջանակները շատ բարակ կլինեն
Լուրեր |
Նոր iPhone 15 Pro մոդելների էկրանի շրջանակները շատ բարակ կլինեն՝ ընդամենը 1,5 մմ։ Այնուամենայնիվ, սա, ամենայն հավանականությամբ, չի լինի նոր սարքերի միակ տարբերությունը հին մոդելների համեմատ,- գրում է News.am Tech-ը:
9to5mac պորտալը համեմատել է iPhone 15 Pro-ի էկրանը Apple սմարթֆոնների նախորդ տարբերակների հետ։ Ցույց տալու համար, թե որքանով ավելի բարակ կլինի նոր սմարթֆոնի էկրանը, պորտալի հեղինակները ստեղծել են iPhone Pro բոլոր մոդելների դիսփլեյների սխեմատիկ պատկերները՝ սկսած 12-րդ սերիայից։ էկրանի շրջանակների չափսերի փոփոխությունները նոր մոդելում նկատելի են նույնիսկ վերջին iPhone 14 Pro-ի համեմատությամբ. շրջանակները նվազել են ավելի քան 30%-ով։
Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել LIPO տեխնոլոգիայի շնորհիվ: Apple-ն արդեն հաջողությամբ օգտագործել է այս նորամուծությունը Apple Watch-ի էկրանների մշակման ժամանակ։
Սակայն, ըստ մասնագետների, շրջանակների չափսերի կրճատումը կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել սմարթֆոն օգտագործելիս, այդ թվում՝ հնարավոր է, օգտատերերը պատահական սեղմեն էկրանին՝ սարքը ձեռքում պահելիս։
Միևնույն ժամանակ, դիմային տեսախցիկի և Face ID համակարգը ներառող Dynamic Island կտրվածքը կպահպանի իր չափսերն ու ձևը. այն, ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ նախորդ տարվա մոդելում:
Ըստ լուրերի՝ iPhone 15 սմարթֆոնների և Apple Watch Series 9-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։ Փորձագետներն ակնկալում են, որ iPhone 15 Pro-ն կլինի 100 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro-ն, իսկ iPhone 15 Pro Max-ը կլինի 100-200 դոլարով ավելի թանկ, քան iPhone 14 Pro Max-ը: Կարծիք կա նաև, որ չնայած ընդհանուր հետաքրքրությանը, iPhone 15 սերիայի սմարթֆոնների պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ համեստ, և նույնիսկ ավելի քիչ մարդիկ կգնեն դրանք, քան iPhone 14-ը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․