Մասկը հայտարարել է արհեստական բանականությամբ զբաղվող նոր ընկերություն ստեղծելու մասին
Լուրեր |
Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հայտարարել է xAI անունով նոր ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի արհեստական բանականության զարգացմամբ,- գրում է News.am Tech-ը։
«Հայտարարում ենք xAI-ի ձևավորման մասին՝ իրականությունը հասկանալու համար»,- գրել է Մասկը։
Ապրիլին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը նախատեսում է թողարկել արհեստական բանականությամբ զբաղվող իր սեփական ստարտափը։ Ըստ նախագծի կայքի՝ xAI-ն առանձին ընկերություն է, սակայն սերտորեն համագործակցելու է X Corp.-ի (Twitter), Tesla-ի և մյուսների հետ՝ «տիեզերքի իրական էությունը հասկանալու» իրենց առաքելության մեջ առաջընթաց գրանցելու համար:
Նաև, ըստ կայքի տվյալների, Մասկի xAI թիմը ներառում է նաև մի շարք ԱԲ փորձագետներ, որոնք աշխատել են այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են GPT-3.5-ն և GPT-4-ը, AlphaStar-ը, AlphaCode-ը, Inception-ը և Minerva-ն։
Նշվում է, որ հուլիսի 14-ին Twitter Spaces-ում տեղի կունենա զրույց, որի ընթացքում օգտատերերը կկարողանան իրենց հարցերն ուղղել xAI թիմին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․