Windows 11-ի նոր թարմացում է թողարկվել
Լուրեր |
Microsoft ընկերությունը թողարկել է Windows 11 Insider Preview Build 23475-ը, առայժմ՝ միայն թեստավորման ծրագրի մասնակիցների համար: Նոր տարբերակում ընկերությունը ներկայացրել է նոր File Explorer-ը և մի շարք այլ փոփոխություններ,- գրում է News.am Tech-ը։
Ինչպես հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, File Explorer-ի գլխավոր էջը վերափոխվել է, և այն այժմ ցուցադրում է օգտատերերի ակտուալ և կարևոր ֆայլերը։ Բացի դրանից, հասցեագոտին ինտեգրված է OneDrive-ին, ինչը հնարավորություն է տալիս ճանաչել տեղական և ամպային թղթապանակները։
Համակարգչի կարգավորումներում նոր գործառույթ է հայտնվել՝ Dynamic Lighting, որը Windows-ի օգտատերերին թույլ է տալիս կառավարել սարքի լուսավորությունը՝ օգտագործելով HID LampArray ստանդարտը:
Թարմացումը պարունակում է նաև մի շարք փոքրիկ բարելավումներ և ուղղումներ, այդ թվում՝ նոր էմոջիների (Emoji 15) աջակցություն և Microsoft Store-ում խաղերի և ֆիլմերի բաժնի թարմացված դիզայն։
Դեռ հայտնի չէ, թե երբ այս նորամուծությունները կհայտնվեն Windows 11-ի կայուն տարբերակում: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 23H2 թարմացման հետ, որը սպասվում է 2023-ի երկրորդ կեսին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․