WhatsApp-ում գաղտնիության նոր գործառույթ կգործարկվի
Լուրեր |
WhatsApp մեսենջերի 2.23.8.2 բետա տարբերակում նոր գործառույթ է գործարկվել, որը նպատակ ունի բարձրացնել օգտատերերի գաղտնիության մակարդակը, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը,- գրում է News.am Tech-ը։
Նոր գործառույթը թույլ է տալիս կողպել առանձին չատերը՝ դրանց մուտք ապահովելով միայն մատնահետքի կամ գաղտնաբառի միջոցով։ Այսպիսով, այն ավելացնում է անվտանգության լրացուցիչ օղակ՝ պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմերից:
«Կողպեք և թաքցրեք տվյալ չատը: Օգտագործեք ձեր մատնահետքը այն բացելու և ծանուցումները կարդալու համար: Լրացուցիչ գաղտնիության համար կողպված չատերը կտեղակայվեն բոլոր մյուս չատերից առանձին»,- ասվում է նոր գործառույթի նկարագրության մեջ:
Հաղորդվում է, որ մեդիա ֆայլերը, օրինակ՝ կողպված չատին ուղարկված լուսանկարները կամ տեսանյութերը, ավտոմատ կերպով չեն պահվի սարքի հիշողության մեջ։
Նոր գործառույթը կավելացվի մեսենջերի հետագա թարմացման մեջ: Լայն հանրության համար գործառույթի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
WhatsApp մեսենջերը վերջերս մի շարք այլ գործառույթներ է թողարկել և հայտարարել, որ 2023-ին մի շարք նորարարություններ են սպասվում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․