3 օրում Հայաստանում բացահայտվել է 268 հանցագործություն
Լուրեր |
Այս ընթացքում հայտնաբերվել է 23 հետախուզվող, որոնցից 4-ը կամավոր ներկայացել են իրավապահներին։
Մարտի 20-23-ը Հայաստանի Հանրապետությունում բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ամենաշատ գրանցված դեպքերը վերաբերում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ զրկված անձանց կողմից մեքենա վարելուն՝ 54 դեպք։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է նաև 38 դեպք թմրանյութի հայտնաբերման, 25 դեպք ֆիզիկական ներգործության և 23 դեպք մարմնական վնասվածք պատճառելու։
Բացի այդ, գրանցվել է 22 դեպք խարդախության, 12 դեպք անձնական ունեցվածքի գողության և 11 դեպք սառը զենքի հայտնաբերման։
Իրավապահները բացահայտել են նաև խուլիգանության, գույքի վնասման, փաստաթղթերի կեղծման, ապօրինի ծառահատման և այլ հանցագործություններ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են խարդախության և գողության դեպքեր, ինչպես նաև մեկ սպանության դեպք։
Այս ընթացքում հայտնաբերվել է 23 հետախուզվող, որոնցից 4-ը կամավոր ներկայացել են իրավապահներին։
Բացի այդ, հայտնաբերվել է 2 անհետ կորած անձ։
Արձանագրվել է նաև զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 7 դեպք։
Ճանապարհատրանսպորտային պատահարների առումով՝ 3 օրում գրանցվել է 36 ավտովթար, որոնց հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ 47-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․