Ատոմակայանը պատրաստ է աշխատելու ևս 10 տարի
Լուրեր |
Վերջին վերազինումից ու փորձաքննություններից հետո Մեծամորի ատոմակայանը հնարավոր է շահագործել ևս 14 տարի` մինչև 2036 թվականը: Դա վստահեցրել են նաեւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Արդեն նախատեսված են Ռոսատոմ-ի հետ համատեղ միջոցառումներ` ավելի բարձրացնելու ատոմակայանի անվտանգության մակարդակը: Օրակարգում է նաեւ ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման հարցը: ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով` անցյալ տարի արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը: Կառուցվել է նոր սերնդի` Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշով աշխատող անվտանգության համակարգ: 2022 թվականի 4-րդ եռամսյակում ռուսական կողմը կմատակարարի ատոմակայանի միջուկային վառելիքի ընթացիկ պահանջը: Նախատեսվում է կառուցել ևս մեկ պահեստարան ` օգտագործված վառելիքը պահելու համար: 1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, Հայաստանից գործածված վառելիք չի արտահանվել: Մինչև այդ այն արտահանվում էր Ռուսաստան: ՀԱԷԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանն ասում է, որ 3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը: Այն կառուցելուց հետո մինչև 2034-2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չենք ունենա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․