Ի ՞նչ է սպասվում 28.07.23-ին
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 28.07.23-ին
⚡️«Տուրանդոտ» օպերայի պրեմիերային ընդառաջ
Հուլիսի 28-ին՝ ժամը 10-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հռչակավոր կոմպոզիտոր Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի պրեմիերային ընդառաջ մամուլի ասուլիսը:
⚡️Հանդիպում բուլղարահայ հոգեբան Մոնիկա Բալայանի հետ
Հուլիսի 28֊ ին՝ ժամը 12-ին, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա հանդիպում բուլղարահայ հոգեբան Մոնիկա Բալայանի հետ։
⚡️Սովորում ենք հայկական ավանդական պարեր
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը բոլոր ցանկացողներին հրավիրում են սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 19-ից մինչև ուշ երեկո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար:
⚡️Ասք կապույտ երկնքի
Հուլիսի 28-ին՝ ժամը 18–ին, Երևանի Կինոյի տանը տեղի կունենա լրագրող, փաստավավերագրող Վրույր Թադևոսյանի «Ասք կապույտ երկնքի» (The Tales of The Blue Sky) փաստագրական ֆիլմի պրեմիերան։
⚡️Ալեքսանդրա Օհանյանի «Հոգուս հույզերը» մենահամերգը
Հուլիսի 28-ին, ժամը 19–ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ալեքսանդրա Օհանյանի «Հոգուս հույզերը» խորագիրը կրող մենահամերգը:
⚡️Վարդան Պետրոսյանի նոր՝ «Օրորոցային պատվիրան» ներկայացումը
Վարդան Պետրոսյանը և «Մշակութամետ» նախաձեռնությունը Սիսիանում են: Հուլիսի 28-ին կժամանենք Սիսիան, որտեղ մեր երկարամյա բարեկամ, սիրված դերասան Վարդան Պետրոսյանը՝ ժամը 14-16-ը կհանդիպի տեղի երիտասարդների հետ։ Ժամը 19-ին կներկայացնի իր նոր՝ «Օրորոցային պատվիրան» ներկայացումը։
⚡️Այցելություն Խոսրովի արգելոց
Հուլիսի 28-ին՝ ժամը 08։30-ին, Իսահակյան 18 հասցեից մեկնում ենք Վեդի: Այնտեղ այցելելու ենք Խոսրովի բնության թանգարան, մասնակցելու ենք տեղի կենսաբազմազանության մասին սեմինարի, որից հետո ուղևորվելու ենք Խոսրովի արգելոց և սկսենք քայլարշավ-թռչնադիտարկումը: Երևան վերադարձի մոտավոր ժամը՝ ժամը 19–ին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․