«Կոկա-Կոլա» և «Սփարքլո» ընկերությունները Հայաստանում առաջին անգամ տեղադրել են Սպարկլոմատը, որը հավաքում է պլաստիկ և թիթեղյա տարաները՝ փոխարենը տրամադրելով միավորներ:
Լուրեր |
#Հավաքի՛ր #Տեսակավորի՛ր #Վերամշակի՛ր
23.07.2023 թ.-ին Սևան Սթարթափ Սամիթի շրջանակում առաջին անգամ Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» և «Սփարքլո» ընկերությունների շնորհիվ, տեղադրվեց Սպարկլոմատը, որը ավտոմատացված կերպով ընդունում է պլաստիկ և թիթեղյա տարաները՝ փոխարենը հաճախորդին տալով միավորներ, որոնք հետագայում կարող են փոխանակվել տարատեսակ նվերների հետ:
Ներգրավելով ոլորտի առաջատար կազմակերպություններին՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը փորձում է աջակցել թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:
Թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթը կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար:
«Աշխարհն առանց թափոնների հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է: Մեր ընկերությունը մեծապես կարևորում է թափոնների կառավարման և վերամշակման մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը Հայաստանում։ Այս համագործակցությունը սկիզբ կդնի թափոնների տեսակավորման բացառապես նոր մշակույթի: Հուսով ենք՝ ավելի ամրապնդել և ընդլայնել համագործակցության շրջանակը և նոր տեխնոլոգիաների միջոցով նպաստել թափոնների կառավարման գործընթացին: Նպատակ ունենք շատացնել սպարկլոմատների թիվը և ներգրավել մեր բոլոր այն գործըկերներին, ովքեր միացել են և հետագայում կմիանան «Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգին: Լիահույս ենք, որ նախաձեռնությունը դրական արձագանք կունենա հանրության շրջանում։
Մենք շարունակելու ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված թափոնների կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը։
«Սփարքլո»-ն մաքուր տեխնոլոգիաների համաշխարհային ընկերություն է, որն ընդլայնում է իր գործունեությունը նաև Հայաստանում: Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկա է ներմուծել վերամշակման համար նախատեսված սպարկլոմատը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի աջակցությամբ «Սփարքլո»-ն նպատակ ունի վերափոխել պլաստիկ և թիթեղյա տարաների վերամշակման գործընթացը Հայաստանում: Սպարկլոմատների օգնությամբ ընկերությունն արդեն հավաքել է ավելի քան 30 միլիոն պլատիկ և թիթեղյա տարաներ ամբողջ աշխարհում:
«Սպարկլոմատը կդառնա վերամշակման ավելի հարմար, բնապահպանական և նորարարական լուծում հայ հասարակության շրջանում թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորման և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից։ Պլաստիկ և թիթեղյա տարաները ոչ թե թափոններ են, այլ բնապահպանության մեջ հեղափոխություն կատարելու ռեսուրսներ»,- պնդում են «Սփարքլո» ընկերության ներկայացուցիչները:
Սպարկլոմատները հեշտությամբ թույլ են տալիս վերամշակել պլաստիկ և թիթեղյա տարաները՝ փոխարենը առաջարկելով միավորներ հաճախորդին: Պարզապես պետք է ներբեռնել “SPARKLO” հավելվածը, տեղադրել դատարկ պլաստիկ կամ թիթեղյա տարան հատուկ պատուհանի մեջ և մուտքագրել բջջային հեռախոսահամարը, որի միջոցով էլ կկուտակվեն միավորները: Հավելվածի օգնությամբ հաճախորդը կարող է հետևել իր միավորներին և ծանոթանալ առաջարկվող նվերների տեսականուն:
Միավորները կարող են փոխանակվել տարատեսակ զեղչի կտրոնների, սննդի, առաքման ծառայությունների և այլ նվերների հետ:
Այսպիսով վերամշակումը կդառնա ոչ միայն գիտակցված և ձևավորված սովորություն, այլև՝ ուրախ պրակտիկա:
«Մենք ուրախ են մուտք գործել Հայաստան՝ կոտրելով վերամշակման կարծրատիպը թե՛ հասարակության և թե՛ բիզնեսի շրջանակներում: «Սփարքլո» թիմը նպատակ չունի ընդգծելու թափոնների վնասակարությունը, քանի որ հասարակությունն արդեն քաջատեղյակ է: Մենք փորձելու ենք վերամշակումը դարձնել հասարակության ապրելակերպի մի մաս՝ վերացնելով թափոների խնդրի հիմնական պատճառները՝ իրազեկվածության և ենթակառուցվածքների բացակայությունը», - մեկնաբանեց «Սփարքլո» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մաքսիմ Կապլևիչը:
https://www.youtube.com/watch?v=jiLltj6H0kw
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․