TikTok-ում գումար աշխատելու ևս մեկ հնարավորություն է ստեղծվել
Լուրեր |
TikTok-ը գումար աշխատելու ևս մեկ հնարավորություն ունի. սոցցանցը սկսել է Effect Creator Rewards ծրագիրը և ստեղծել նույնանուն հիմնադրամ՝ 6 միլիոն դոլարի ֆոնդով, որից հոնորարներ կվճարվեն այն օգտատերերին, որոնց ստեղծած էֆեկտները հանրաճանաչ կդառնան։ Այնուամենայնիվ, չնայած այս հնարավորությունը դեռ հասանելի չէ բոլոր երկրներում,- գրում է News.am tech-ը։
Effect Creator Rewards ծրագիրը ներկայումս հասանելի է միայն վեց երկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Կհայտնվի՞ այն այլ երկրներում, ինչպե՞ս կզարգանա և ինչպե՞ս կֆինանսավորվի ապագայում․ այս ամենի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
TikTok բովանդակություն ստեղծողները ներկայումս գումար աշխատելու մի քանի տարբերակ ունեն: Վերջերս հարթակում հնարավորություն է ստեղծվել տեղադրելու վճարովի հասանելիությամբ և մինչև 20 րոպե տևողությամբ բացառիկ տեսանյութեր։ Դրանցից մինչև 80-ը կարող են միավորվել Series կոչվող հավաքածուում։
TikTok-ը վերջերս նաև հայտարարել է նոր՝ Pulse Premiere ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է մեծ լսարան ունեցող օգտատերերին հնարավորություն տալ վաստակելու գովազդից, որը կցուցադրվի իրենց ստեղծած բովանդակությունը դիտելուց անմիջապես հետո:
Օգտատերերի բողոքներից հետո TikTok-ը վերջերս թարմացրել է Creator Fund ծրագիրը. այսուհետ հանրաճանաչ տեսանյութերի հեղինակները դիտումների համար կստանան ավելացված վճարումներ։ Creator Fund ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր այն հեղինակները, որոնք ունեն ավելի քան 10,000 բաժանորդ, իսկ նրանց տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը վերջին 30 օրվա ընթացքում պետք է լինի ավելի քան 100,000: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․