Եվրոպացիները ձախողել են էներգախնայողության ԵՄ ծրագիրը․ Bloomberg
Լուրեր |
Եվրոպան ձախողեց ձմեռային էներգախնայողության իր առաջին թեստը եվրոպացիների պատճառով, ովքեր հրաժարվեցին գազ խնայել: Այս մասին հայտարարել է Bloomberg-ի վերլուծաբան Խավիեր Բլասը։
«Եթե Եվրոպան դպրոցական լիներ, ապա անցած շաբաթ կհանձներ էներգախնայողության իր առաջին քննությունը: Նա ձախողվեց: Եվ դա լավ բան չի հուշում հունվարին սպասվող շատ ավելի կոշտ փորձությունների համար», - ասաց Բլասը:
Նրա խոսքով, Եվրոպայի բնակչության կողմից գազի պահանջարկը սեզոնային է:Միևնույն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարձագանքեն բնակիչները խնայելու կոչին։ Սակայն առաջին սառնամանիքները ցույց տվեցին, որ մարդիկ պատրաստ չեն նվազեցնել էներգիայի սպառումը։ Օրինակ ՝ Գերմանիայում վերջին աշնանային ցրտերի ժամանակ բնակիչներն ավելացրել են գազի սպառումը 14,5%-ով ՝ ավելի բարձր, քան վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը։
Վերլուծաբանը հավելել է նաև, որ գազի մեծ պահանջարկը պետք է ազդանշան լինի քաղաքական գործիչների համար, ովքեր պետք է բնակչությանը կոնկրետ օրինակներով ցույց տան, թե ինչ է պետք անել էներգիան խնայելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները պետք է առաջարկեն խնայողության բոլոր հնարավոր տարբերակները և դրանք բաշխեն մինչև ցուրտ եղանակի սկիզբը, որը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Սեպտեմբերի 28-ին Financial Times-ը գրել էր, որ եվրոպացիները սովորում են ապրել նոր իրողություններում ՝ առանց ռուսական գազի ՝ նվազեցնելով իրենց տներում ջերմաստիճանը ՝ գումար խնայելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․