Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը. ՀԲ
Լուրեր |
Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը։ Նման գնահատական է ներկայացվում «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում,- գրում է arka.am-ը:
Նշվում է, որ ընդհանուր եկամուտները հաստատուն են եղել անցած տարվա հուլիսի համեմատ, մինչդեռ ծախսերը 14 տոկոսով բարձր են` հիմնականում պայմանավորված 87 տոկոսով ավելի բարձր կապիտալ ծախսերով (ներառյալ պաշտպանությունը):
Ընթացիկ ծախսերը նույնպես հուլիսին 7 տոկոսով բարձր են եղել (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում ծախսերի 13 տոկոսով ավելացմամբ։ Հուլիսի պակասուրդի երկու երրորդը ֆինանսավորվել են արտաքին աղբյուրներից:
Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին բյուջեն դեռևս գրանցել է հավելուրդ (96 միլիարդ ՀՀ դրամ)` չնայած բյուջեի պլանով նախատեսված էր ավելի քան 100 միլիարդ պակասուրդ:
Ամփոփագրում նաև նշվում է, որ 2023 թ. առաջին յոթ ամիսներին եկամուտներն ավելացել են 15 տոկոսով` պայմանավորված ԱԱՀ-ի, եկամտահարկի և շահութահարկի հավաքագրման ավելի բարձր մակարդակով: Նույն ժամանակահատվածում ընթացիկ և կապիտալ ծախսերն ավելացել են, համապատասխանաբար, 11 և 27 տոկոսով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․