Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի համակարգ
Լուրեր |
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում եւ արգելոց-թանգարաններում ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով,- գրում է hraparak.am-ը:
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է լինելու տոմսերի վաճառքի եւ մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:
Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային եւ աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման եւ կառավարման համակարգի հետ:
Մուտքի հասանելիության վերահսկման եւ կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների եւ կառավարողների էջեր, թանգարանների եւ մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների եւ այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաեւ հերթագրման առցանց հնարավորություններ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․