WhatsApp-ում հնարավոր կլինի ստեղծել սթիքերներ՝ արհեստական բանականության օգնությամբ
Լուրեր |
WhatsApp մեսենջերի Android-ի համար նախատեսված բետա տարբերակում հայտնվել է նոր ֆունկցիա, որ հնարավորություն է տալիս սեփական սթիքերներն ստեղծել։ Դրանք ստեղծվում են արհեստական բանականության միջոցով՝ տեքստային նկարագրության հիման վրա, հայտնում է WABetaInfo պորտալը։
Նորամուծությունն ակտիվացվել է WhatsApp-ի 2.23.17.14 համարով Android հավելվածում և հասանելի է սահմանափակ թվով բետա փորձարկողների։ Այս տարբերակում սթիքերների ներդիրը բացելիս այժմ կա «Ստեղծել» կոճակ, որը սեղմելիս օգտատիրոջը հուշում է արվում, որ սթիքեր ստեղծելու համար անհրաժեշտ է մուտքագրել տեքստային նկարագրություն։
Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։
Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։
Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։
WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ էկրանը կիսել զրուցակիցների հետ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․