OpenAI-ը ChatGPT-ի բջջային հավելված է ստեղծել iOS-ի համար
Լուրեր |
OpenAI ընկերությունը թողարկել է iOS-ի համար անվճար բջջային հավելված, որում ինտեգրված է ChatGPT չատբոտը։ Առայժմ այն հասանելի է միայն ԱՄՆ-ում: Ծրագրակազմն աջակցում է ձայնային մուտքագրում՝ շնորհիվ Whisper AI խոսքի ճանաչման մոդելի, և կարող է նաև սինխրոնացնել զրույցի պատմությունը բոտի վեբ տարբերակի հետ,- գրում է News.am Tech-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ բոլորին հրավիրում է փորձարկել ChatGPT բոտը, որը հանրությանը ներկայացված էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ ժամանակից ի վեր այն կատարելագործվել է և այժմ բավականին հարմար է գաղափարներ առաջացնելու, տեքստեր գրելու, նյութերի ամփոփագրեր կազմելու, տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։ Բացի դրանից, բոտը կարող է օգտագործվել կրթական նպատակներով։
Ինչպես ChatGPT կայքի դեպքում, օգտվողները պետք է մուտք գործեն OpenAI օգտահաշիվ: Քանի որ հարցումների մշակումը տեղի է ունենում ընկերության սերվերի վրա, ոչ թե սմարթֆոնի, ուստի ցանկացած դեպքում անհրաժեշտ է ինտերնետ կապ: ChatGPT Plus-ի բաժանորդներին հասանելի է նույն գործառույթները, ինչ վեբ տարբերակին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․