2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 70%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։
Այսպես՝
- 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:
- Արդյունաբերության աճի տեմպն արագացել է, սակայն, քանի որ այն կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ, ապա կարող ենք նշել, որ արդյունաբերության ոլորտում խնդիրները դեռևս պահպանվում են՝ վտանգելով տնտեսության աճի երկարաժամկետ ներուժը:
- Պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով նախորդ ամիսների մտահոգությունները հաստատվում են։ 2023թ. առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), մինչդեռ ըստ բյուջեի պլանի նախատեսված էր իրականացնել 98.1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են: Սա ցույց է տալիս, որ կառավարության ջանքերը կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ուղղությամբ նշանակալի արդյունքների չեն հանգեցրել: Այս իրավիճակում, վտանգի տակ է դրվում նաև 2023 թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի տարեկան պլանի իրականացումը, ինչն իր հերթին կվտանգի նաև բարձր տնտեսական աճի ձևավորումը:
- Հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկային եկամուտների աճի տեմպը 2023թ. հունվար-մարտին կազմել է 15.2%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 2.5 տոկոսային կետով: Սակայն անվանական տնտեսական աճը նույն ժամանակահատվածում ավելի բարձր է եղել` կազմելով շուրջ 20.3%, ինչը նշանակում է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հետ է ընկնում տնտեսական ակտիվությունից: Այս պարագայում վտանգի տակ է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պլանավորված բարելավումը 2023 թվականին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․