Իսպանիան 2022 թվականին Ռուսաստանից ռեկորդային ծավալով դիզվառելիք է գնել
Լուրեր |
Անցած տարեվերջին իսպանական էներգետիկ ընկերությունները Ռուսաստանից ռեկորդային ծավալներով դիզվառելիք են գնել վերջին տասը տարվա ընթացքում։ Խոսքը 851 հազար տոննա դիզելային վառելիքի ներկրման մասին է, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր, հայտնում է տեղական El Confidencial թերթը ՝ վկայակոչելով Ռազմավարական նավթային պաշարների կորպորացիայի վերլուծաբանների վիճակագրությունը։
«Իսպանական ընկերությունները 2022 թվականին Ռուսաստանից գնել են 851 հազար տոննա դիզել, ինչը 2011 թվականից ի վեր ամենամեծ ցուցանիշն է։ Այսպիսով, անցյալ տարի Ռուսաստանն այս վառելիքի առաքումներով Իսպանիա զբաղեցրել է երկրորդ տեղը Իտալիայից հետո։Միաժամանակ, անցած տարվա արդյունքներով Իսպանիան զգալիորեն նվազեցրեց իր կախվածությունը ռուսական նավթի մատակարարումներից։ 12 ամսվա ընթացքում երկիրը կրճատել է այս ցուցանիշը 73 տոկոսով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ։ Միևնույն ժամանակ, Իսպանիան կարող է նաև կրճատել ռուսական դիզելային վառելիքի ներկրումը 2023 թվականին։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության (ԵՄ) էմբարգոն Ռուսաստանի Դաշնությունից ծովով փոխադրվող նավթամթերքի մատակարարման վրա։
Միաժամանակ, ընթացիկ ամսվա 5-ից սկսեց գործել նաեւ ռուսական նավթամթերքի, այդ թվում ՝ դիզվառելիքի սահմանային գների մեխանիզմը։ Տարբեր տեսակների համար եվրոպական իշխանությունները սահմանել են երկու «առաստաղ» ՝ 100 դոլար մեկ բարելի դիմաց նավթամթերքների համար, որոնք վաճառվում են ավելի թանկ, քան հում նավթը, և 45 դոլար ՝ զեղչով վաճառվողների համար, օրինակ ՝ նաֆթայի և մազութի համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․