2026 թվականի հունվարին արտաքին առևտրի ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվարին։
Այսպես.
- 2026թ. սկսվել է բավական բարձր տնտեսական աճի ցուցանիշով։ 2026թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7.6%՝ գերազանցելով նախորդ տարվա հունվարի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով։ Սակայն տնտեսական աճին հիմնական նպաստում ունեցող ճյուղը՝ արդյունաբերությունը, նախորդ տարվա վերջում աճում էր հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման հաշվին։ Հետևաբար, հնարավոր է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը պայմանավորված լինի հենց այդ գործոնով։
2026թ. հունվարին ՏԱՑ-ի աճին հաջորդ ամենամեծ նպաստում ունեցող` ծառայությունների ոլորտի աճի տեմպն ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա հունվարի ցուցանիշը։ 2026թ. հունվարին ծառայությունների ոլորտում գրանցվել է 7.4% աճ՝ նախորդ տարվա 12.2-ի դիմաց (վերը նշված ոլորտների մասին առավել մանրամասն հնարավոր կլինի վերլուծել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին հունվար ամսվա վիճակագրության հրապարակումից հետո): - Արտաքին առևտրի ցուցանիշները անկում են գրանցել։ Ե՛վ արտահանման, և՛ ներմուծման ծավալները նվազել են 2026թ. հունվարին՝ համապատասխանաբար 13.5% և 11.2%-ով։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարվա հունվարին ևս էական անկումներ էին գրանցվել։ Արտաքին առևտրի տվյալները մտահոգիչ են, սակայն դրանց մասին վերլուծությունը նույնպես հնարավոր կլինի իրականացնել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին վիճակագրության հրապարակումից հետո։
- Պետական բյուջեի հարկային եկամուտներն աճ են գրանցել հունվարին, որը, սակայն, էականորեն ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։ 2026թ. հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7.8%, որը ցածր է ինչպես նախորդ տարվա հունվարի, այնպես էլ նախորդ տարվա միջին ամսական աճի տեմպից։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/wN7Dg ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․