2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
Լուրեր |
Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք գտնվում:
Այս պահի դրությամբ մենք հենց այն փուլում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք գտնվում, 80 աշխատանքային օրվա ընթացքում տարեվերջին մենք վերանայում ենք սակագները։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Առկա գործոնների ազդեցությունը հաշվի առնելով որոշում ենք՝ սակագնի կթանկանա, թե՞ կբարձրանա։ Հիմա կարող եք հարցնել՝ ինչպիսի՞ կանխատեսում ունեք։ Այս պահին զերծ կմնամ կանխատեսումով գնահատական տալուց, որովհետև առայժմ ակտիվ փուլում ենք այդ աշխատանքների, կգնահատենք և այդ մասին ևս կհայտարարենք։
Համենայնդեպս, լավատեսություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև կա շատ մի կարևոր խոչընդոտող գալիք տարվա համար, որի մասին ուզում եմ իմանաք. մենք, գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորում ենք երեք ամսով վերանորոգման մեջ պահել։ Այսինքն հինգ ամիս կանգառի մեջ է լինելու, սովորական երկու ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էլեկտրակայանը և նաև էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար դա բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա։ Բայց մենք, քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ և ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը և վերջնարդյունքը կտեղեկացնենք ձեզ»,–ասաց նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․