2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու. Փաշինյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման մասին
Լուրեր |
Շուկան առաջիկայում կադապտացվի նոր պայմաններին։
ՀՀ կառավարությունում քննարկվել է հեղուկ գազի գնի բարձրացման թեման։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ հեղուկ գազի թանկացումը սեզոնային բնույթ ունի և կրկնվում է գրեթե ամեն տարի դեկտեմբերին։
Նա նշել է, որ գների աճը հիմնականում պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում եղանակային բարդություններով, ինչի հետևանքով թանկանում են փոխադրումները։ Ըստ Գևորգյանի՝ ապրիլ–մայիս ամիսներին հեղուկ գազը ավանդաբար էժանանում է, իսկ դեկտեմբերին թանկանում, և շուկայում ո՛չ դեֆիցիտ կա, ո՛չ էլ գերիշխող դիրքի չարաշահում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի ավելի լայն՝ խաղաղության և մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ունենալ տարբեր մատակարարման աղբյուրներ և ուղիներ, որպեսզի նման սեզոնային ճնշումները չկրկնվեն։ Փաշինյանը վստահեցրել է, որ 2026 թվականի դեկտեմբերին այս խնդիրը չի կրկնվի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ հեղուկ գազը Հայաստան է ներմուծվում հիմնականում երկու ուղղությամբ՝ Վերին Լարսով՝ Ռուսաստանից և Իրանից։ Նրա խոսքով՝ ներկայում երկու ուղղություններով էլ առկա են բարդություններ, ինչի պատճառով կառավարությունն առաջարկում է գործարարներին ավելի ակտիվ օգտվել երկաթուղային հաղորդակցությունից, որը պակաս խոցելի է եղանակային գործոնների նկատմամբ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս նշել է, որ շուկան առաջիկայում կադապտացվի նոր պայմաններին, և հեղուկ գազի ներմուծումները կկազմակերպվեն ավելի համակարգված և կանխատեսելի լոգիստիկ ուղիներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․